ArtLife
շաբաթվա նկար
Փառատոներ
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ 17.03.2010

       Մարտի 17-24-ը Երեւանում կանցկացվի "ԱՐՄՄՈՆՈ" միջազգային թատերական փառատոն: "ԱՐՄՄՈՆՈ" առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի կցուցադրվի 18 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ:

       Փառատոնը կբացի Մոսկվայի էստրադայի թատրոնը: Թատերասեր հանրության դատին կհանձնվի "Ես վերհիշում եմ..." մոնոներկայացումը ճանաչված դերասան Գենադի Խազանովի կատարմամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգա` Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնը Ռիմաս Տումինասի "Խելագարի հիշատակարանը" բեմադրությամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան իր "Ես եմ ճայը" մոնոներկայացմամբ: Ի դեպ, այս ներկայացումը ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որը ստեղծվել է Ա. Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի եւ Երեւանի պատանի հանդիսատես թատրոնի համագործակցության արդյունքում: Ներկայացման բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասան Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա) "Մուհամեդի ճանապարհորդությունը", Յանոշ Ստոլարսկու (Լեհաստան) "Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը" եւ "Ծածկագիր" ներկայացումները: Այդ թվում նաեւ Վերա Մվովիչի (Սերբիա), ըստ Մարինա Ցվետաեւայի, "Սոնեչկա" մոնոներկայացումը:

       Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում ֆրանսիական թատրոն "Էտոնեն" կներկայացնի Սերժ Ավետիքյանի բեմադրած "Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք" մոնոներկայացումը: "ԱՐՄՄՈՆՈ" միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` "Արա Գեղեցիկ" մոնոներկայացմամբ, Կարինե Ջանջուղազյանը` "Լույսը կբացվի", Արեն Վաթյանը` "Զանգ վերեւից" եւ Սամվել Բաղինյանը` "Մատյան ողբերգության", Արմեն Սանթրոսյանը` "Մի քաղաքի պատմություն", Նարինե Գրիգորյանը` "Թռիչք քաղաքի վրա" մոնոներկայացումներով: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոնների ղեկավար-տնօրեններ Վեցլավ Գերասը /Լեհաստան/, Անդրեյ Կրիտենկոն /Ուկրաինա/, Ալեքսանդրաս Ռուբինովասը /Լիտվա/,Նինա Մազուրը եւ Ջենս Րաշկեն /Գերմանիա/ : Փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է "Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամն եւ "Մուլտի Գրուպ" կոնցեռնը:

Pdf  fileՓառատոնի ծրագիր

Լուսանկարներ
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ
ԱՐՄՄՈՆՈ
Վերադառնալ